Հիմք ընդունելով Ձեր կողմից՝ ստորև ներկայացված դաշտերում լրացված տվյալները, մեր Թիմը կմշակի հնարավոր լավագույն և օպտիմալ գնային առաջարկ՝ հաշվի առնելով գործունեությանն առնչվող բոլոր հիմնական առանձնահատկությունները։
Միխայիլ Պրոխորովն ասել է․ Սիրում ես դիմել ռիսկի՝ զբաղվիր բիզնեսով,իսկ ձեր բիզնեսի առաջխաղացմամբ կզբաղվի մեր Թիմը։
Ըստ Ժան Պոլ Գետտիի՝ եթե կարողանում ես հաշվել գումարդ, ուրեմն դեռ մեկ միլիարդ դոլար չունես։ Վստահե՛ք մեր Թիմին, և մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ ձեր մաքսիմալ շահույթն ապահովելու համար։
Ես չունեմ թիկնապահներ, սակայն ունեմ երկու լավ հարկային խորհրդատու, , – ասել է Էլվիս Փրեսլին։Հետևեք վերջինիս օրինակին, և մեր Թիմն ընտրեք ձեզ համար որպես փորձառու հարկային խորհրդատու։
«Թիմ Թրասթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ․-ին, և չնայած հաշվապահության և ֆինանսական ոլորտում լինելով նոր կազմակերպություն, մեզ հաջողվել է մեր Թիմը համալրել մասնագիտական բարձր որակավորում և բազմամյա փորձ ունեցող մասնագետներով, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, ունենք մեզ հետ համագարծակցող բազմաթիվ գործընկերներ, որոնց վստահությունն, ի ուրախություն մեզ, արդեն հասցրել ենք ձեռք բերել։
Մեր Թիմի հիմնական նպատակն է՝ յուրաքանչյուր գործընկերոջ ցույց տալ անհատական մոտեցում՝ հաշվի առնելով գործունեության բնույթն ու առանձնահատկությունները, առաջարկել ամենատարբեր աշխատանքային մոդելներ և ծառայությունների փաթեթներ՝ բացահայտելով նրանց գործարար նպատակները, շարժիչ ուժ հանդիսանալ գործունեության առաջընթացն ապահովելու հարցում, և որ ամենակարևորն է, վերջիններիս հետ համատեղ աշխատանքի կազմակերպման շրջանակներում՝ դառնալ մեկ ընդհանուր Թիմ՝ համախմբվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
Կարևորելով կայուն գործընկերային հարաբերությունների դերն այս ոլորտում, մեր Թիմը բարձր է գնահատում ցանկացած գործընկերոջ հետ համագործակցությունը, ուստի մեր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման ողջ ընթացքում խոստանում ենք ապահովել բարձր որակ և ցուցաբերել բարեխիղճ մոտեցում։
Եթե փնտրում եք հուսալի Թիմ, այդ ճանապարհին հայտնվել եք մեր կայք էջում և ծանոթանում եք մեր պատմությանը, ապա նախ շնորհակալ ենք Ձեզ՝ մեր Թիմի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար, երկրորդ՝ Դուք հայտնվել եք ճիշտ պահին ճիշտ տեղում, և երրորդ՝ ուրախ կլինենք համագործակցության համար։
Ձեզ հետաքրքրող ծառայության վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար, կարող եք լրացնել նշված դաշտերը և մեր համապատասխան մասնագետը կկապնվի Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում: