Հաշվի առնելով ՀՀ-ում պետական գնումների մասով գործընթացի թափանցիկությունը, մրցակցային դաշտն ու աճման միտումը, մեր Թիմն առաջարկում է համապատասխան ծառայություն ինչպես մրցույթին մասնակցող, այնպես էլ մրցույթ հայտարարող կազմակերպությունների համար։
Մասնակից կազմակերպություններին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․
• Մրցույթների վերաբերյալ տեղեկացում
• Խորհրդատվության տրամադրում
• Մրցույթին մասնակցության հայտի կազմում
• Մրցույթի հայտարարության սեղմագրում
• Հավանական հաղթող գնի կանխատեսում
• Գնման ընթացակարգի լիարժեք կազմակերպում և իրականացում
• Մրցութային գործընթացի բողոքարկում և իրավական պաշտպանություն
Իսկ մրցույթ հայտարարող կազմակերպություններին առաջարկում ենք․
• Գնումների մասնագետի աութսորսինգային գործառույթների իրականացում
• Խորհրդատվության տրամադրում
• Անհրաժեշտության դեպքում՝ տեղեկատվական դասընթացի կազմակերպում