Skip to main content Skip to search

Մեր մասին

«Թիմ Թրասթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ․-ին, և չնայած հաշվապահության և ֆինանսական ոլորտում լինելով նոր կազմակերպություն, մեզ հաջողվել է մեր Թիմը համալրել մասնագիտական բարձր որակավորում և բազմամյա փորձ ունեցող մասնագետներով, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, ունենք մեզ հետ համագարծակցող բազմաթիվ գործընկերներ, որոնց վստահությունն, ի ուրախություն մեզ, արդեն հասցրել ենք ձեռք բերել։ 

Մեր Թիմի հիմնական նպատակն է՝ յուրաքանչյուր գործընկերոջ ցույց տալ անհատական մոտեցում՝ հաշվի առնելով գործունեության բնույթն ու առանձնահատկությունները, առաջարկել ամենատարբեր աշխատանքային մոդելներ և ծառայությունների փաթեթներ՝ բացահայտելով նրանց գործարար նպատակները, շարժիչ ուժ հանդիսանալ գործունեության առաջընթացն ապահովելու հարցում,  և որ ամենակարևորն է, վերջիններիս հետ համատեղ աշխատանքի կազմակերպման շրջանակներում՝ դառնալ մեկ ընդհանուր Թիմ՝ համախմբվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

Կարևորելով կայուն գործընկերային հարաբերությունների դերն այս ոլորտում, մեր Թիմը բարձր է գնահատում ցանկացած գործընկերոջ հետ համագործակցությունը, ուստի մեր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման ողջ ընթացքում խոստանում ենք ապահովել բարձր որակ և ցուցաբերել բարեխիղճ մոտեցում։

Եթե փնտրում եք հուսալի Թիմ, այդ ճանապարհին հայտնվել եք մեր կայք էջում և ծանոթանում եք մեր պատմությանը, ապա նախ շնորհակալ ենք Ձեզ՝ մեր Թիմի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար, երկրորդ՝ Դուք հայտնվել եք ճիշտ պահին ճիշտ տեղում, և երրորդ՝ ուրախ կլինենք համագործակցության համար։